Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Երևանի բոլոր Gulf բենզալցակայաններն ապօրինի են

Երևանի բոլոր Gulf բենզալցակայաններն ապօրինի են
25.12.2025 | 12:30

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության և առանց որևէ պարտադիր փորձաքննության։

Այո՛, ճիշտ եք կարդացել․

Երևանի բոլոր Gulf բենզալցակայաններն ապօրինի են, այդ թվում՝ այն բենզալցակայանը, որը կառուցվել է ուղիղ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ։

Փաստացի անցած տարի քաղաքապետարանը մեծ աղմուկով փակեց և ապամոնտաժեց մի շարք բենզալցակայաններ՝ պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո․ դրանց փոխարեն սնկի պես սկսեցին աճել Gulf բենզալցակայաններ՝ կրկին նույն խախտումներով, կրկին ապօրինի։

Արդեն ակնհայտ է, որ որոշ բենզալցակայանների փակումը դիտավորյալ քայլ էր, որպեսզի շուկան ազատվի և տեղ բացվի հենց Gulf-երի համար, որ Ադերբեջանից ներմուծվող բենզինը վաճառեն։

Փաստացի Խաչատուր Սուքիասյանը կառուցել է ապօրինի բենզալցակայաններ՝ օգտվելով քաղաքական հովանավորությունից պետբյուջե չվճարեց ոչ մի լումա։

Ավելին բենզալցակայաններն ուղիղ վտանգ են ներկայացնում, քանի որ կառուցվել են առանց փորձաքննության և կարող են ցանկացած պահի դառնալ պայթյունավտանգ օջախներ։

Եվ այստեղ մի պարզ հարց է առաջանում։

Ինչպե՞ս եղավ, որ Տիգրան Ավինյանը «տեսավ» ու քանդեց մի շարք ապօրինի բենզալցակայաններ, բայց «չնկատեց» իր կուսակից Խաչատուր Սուքիասյանի սնկի պես աճող Gulf բենզալցակայանները, այդ թվում՝ հենց Երևանի քաղաքապետարանի կողքին կառուցվածը։

Արթուր ՉԱԽՈՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ